Թուրքիային փքված դոդոշ համարելը և հայերին օգնելու նպատակով այդ երկրի հետ մահակի լեզվով խոսելու խորհուրդը պաշտոնանկության պատճառ դարձան դեսպան Մետերնիխի համար։
Էնվերի խորհրդական մեկ այլ գերմանացի բարձրաստիճան զինվորական Գոլցն այնքան էր թուրքացել իր մտածողությամբ, որ չէր կարողանում թուրքական ընչաքաղցության հանդեպ գերմանական շահերը պաշտպանել։ Տեսակետ կա, որ նաև նա էր որոշակի առումով Աբդուլ Համիդին հայերին կոտորելու գաղափարը տվել։
Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միջազգային դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 13-րդ։