2021թ․-ից Էրդողանը վարում էր «ոչ ավանդական» դրամավարկային քաղաքականություն:
Աշխարհում ընդունված ավանդական մոտեցման դեպքում, բարձր գնաճի պայմաններում կենտրոնական բանկերը բարձրացնում են տոկոսադրույքը, բայց Թուրքիայի ղեկավարը կատարում էր հակառակը: 2 տարվա ընթացքում այնտեղ հիմնական տոկոսադրույքը 19%-ից իջավ 8.5%-ի։ Հունիսի 22–ին «հաշվիչը հետ շրջվեց»՝ տոկոսադրույքը 8.5%–ից բարձրացավ 15%-ի։