Հայկական հարց

Թուրքական իշխանությունների որոշումը. ոչնչացնել բոլոր հայերին․ «Հայկական հարց»

1911-ի համաժողովում երիտթուրքերը որոշում են թուրքացնել Օսմանյան կայսրությունը։ Դրանով նրանք թուրքական ազգային պետություն ստեղծելու հիմքն էին դնում։

Ելույթ ունեցողներից դոկտոր Մեհմեդ Նազըմը նշում է, որ օսմանիզմից թուրքիզմին անցնելու քաղաքականությունն անհնար է իրականացնել խաղաղ միջոցներով։

Նա և Մեհմեդ Թալեաթը շեշտում են, որ անհրաժեշտ է դիմել նաև բռնի մեթոդների։ Առաջիկա տարիներին արդեն որոշվում է ոչնչացնել բոլոր հայերին նրանց բնակավայրերում կամ տեղահանության ճանապարհին։

Հայոց Մեծ եղեռնը թուրքական իշխանությունների կողմից կանխամտածված ու ծրագրված հանցագործություն էր։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը։ «Մեծ եղեռնի երիտթուրքական ծրագիրը»՝ մաս 1-ին։

Back to top button