ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Չկրակելու խորհուրդ կտամ միայն հղի կանանց․ Բենիամին Բուչախչյան․ «Կյանքին ասել այո՛»

«Սկսվեց  ռագատկայից»․..

Բենիամին  Բուչախչյանը զենքին սիրահարված է մանկուց։ 2002 թվականից զբաղվում է գնդակային հրաձգությամբ, այս ոլորտում ունի լուրջ հաջողություններ։ Բանակից հետո աշխատել  է որպես հրաձգության մարզիչ, այս ուղղությամբ նաև դասախոսական աշխատանք է իրականացրել, համագործակցել  տարբեր կառույցների հետ։ Կոլեկցիոներ է, ունի զենքի հարուստ հավաքածու։ 44-օրյա պատերազմի առաջին օրերին փորձում էր զենքի վերաբերյալ իր փորձն ու գիտելիքները հնարավորինս արագ փոխանցել  Արցախ մեկնողներին, բայց հասկացավ, որ ինքն էլ մնալ չի կարող ու մեկնեց որպես կամավորական։ Եղել է Սանասարի (Կուբաթլու), ապա`  Մարտունու հատվածներում։  «Պատերազմի կադրերից  ամենացավոտն այն անգրագիտությունն էր, որը տիրում էր խրամատներում»,-ասում է Բենիամինը։  

Պատերազմից հետո ընկերների ու համախոհների հետ փորձում է շտկել հենց այդ բացն ու մեր երկրում   ամրապնդել զենքի մշակույթը։ Այդ առաքելությամբ ստեղծվեց «Ազատազէն» ՀԿ-ն և համանուն հրաձգարանը։  Բենիամին Բուչախչյանը  հիմնադիրներից է։

Ծնվել է 1989 թվականի հուլիսի 17-ին  Երևանում։ 2012-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի «Կերպարվեստ և գծագրություն» բաժինը։ 2007-2009 թվականներին ծառայել է բանակում, սկզբում Էջմիածնի ուսումնական զորամասում, ապա՝ Կապանում։  Բենիամին Բուչախչյանը մասնակցել է նաև 2022-ի սեպտեմբերյան գործողություններին։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Back to top button