ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի ու հայկական ավանդույթների մասին

«Ինտեր» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ակումբի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմում է Հայաստանի ու հայկական ավանդույթների մասին։

«Որ երկրից եք» խորագրով տեսանյութում Մխիթարյանը բացահայտում է հայկական սովորույթները, խոսում իր սիրած ֆուտբոլիստի, հայ մարզիկների գրանցած հաջողությունների մասին։

Հայկական որ ֆիլմն եք սիրում հարցին, Հենրիխ Մխիթարյանն առանձնացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մայրիկ» ֆիլմը։

Ինչպիսինն են հայերը․ երեք բառով նշելով հայերի առանձնահատկությունները՝ Մխիթարյանն ասել է․ «ժպտերես, ընկերասեր և ուրախ»։

Վերջում Հենրիխը հայերենով գրել է «Առաջ Ինտեր»։

Back to top button