Հայկական հարց

Հայ հոգևորականները որբահավաք են իրականացրել Արևմտյան Հայաստանում․ «Հայկական հարց»

Ցեղասպանության տարիներին հայ հոգևորականները կարևոր դեր են խաղացել գաղթականներին օգնելու, նրանց զանազան կարիքները հոգալու գործում։

Առանձնահատուկ է կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցի ներդրումն այս առումով։ Նրա ջանքերով ու նաև 1915-1916-ին ստեղծված նպաստավոր հանգամանքներից օգտվելով՝ բազմաթիվ տարագիրներ են վերադարձել Արևմտյան Հայաստանի իրենց բնակավայրերը, թեև այդ տարածքները ժամանակավորապես գրաված ռուսական բանակի հեռանալուց հետո նրանք ստիպված կրկին բռնել են գաղթի ճանապարհը։

Կաթողիկոսի տնօրինությամբ ստեղծվել են եղբայրական օգնության կոմիտեներ, որոնք հսկայական աշխատանք են կատարել տարագրյալների հիմնախնդիրները լուծելու համար։

Ժամանակավորապես ազատագրված արևմտահայ գավառում հայ հոգևորականներն իրենց առաջնորդի հովանավորությամբ իրականացրել են նաև որբահավաք գործունեություն։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Հայ հոգևորականները ջարդարարների թիրախում»՝ մաս 2-րդ։

Back to top button