Հաջողության նոտա

Հաջողությունը իրականացվող ծրագրերն են․ «Հաջողության նոտա»

Նրա համար կարևոր է համայնքային զարգացումը: Փորձում է վարչարարական գործն ու ստեղծագործական աշխատանքը համատեղել: Գրեթե ամեն առավոտ, երբ ինքն իր հետ է, կարողանում է ընկղմվել երաժշտության մեջ՝ ժամանակն անցկացնելով դաշնամուրի առջև: Համարում է, որ ճիշտ տեղում է:

Դաշնակահար, Սպիրիդոն Մելիքյանի անվան N2 երաժշտական դպրոցի տնօրեն Արտյոմ Հարությունյանի համար կարևորը հաջողության հասնելու ճանապարհն է, ոչ թե վերջնակետը։ Նա անձնական նպատակներ չունի, նրա երազանքներն ընդհանուր են: Փորձում է ժամանակը ճիշտ օգտագործել և ժամանակից դասեր քաղել:

«Դժվարությունները ինքդ քեզ վերանայելու հնարավորություն են», – ասում է դաշնակահարը։ Համառ է, նպատակասլաց, գնահատում է անկեղծությունը, ազատ ժամանակ չունի ու գոհ է դրանից:

Back to top button