Մասնագիտությամբ բիզնես կառավարիչ Լուսինե Պողոսյանը սկսել է աշխատել ուսանողական տարիներից: Կատարելով տարբեր աշխատանքներ, այդ թվում նաև կամավոր, աշխատել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններում:
Ձեռք բերելով փորձ և ուսումնասիրելով շուկայի առանձնահատկությունները՝ որոշել է հիմնել սեփական բիզնես՝ բացելով կանանց մասնագիտացված ֆիթնես ակումբ:
Գիտելիքների և նպատակին հասնելու համառության շնորհիվ կարողացել է հասնել հաջողության, 4 տարի անց ունի 6 մասնաճյուղ և 100-ից ավել աշխատակից: