ԿարևորՍպորտ

Միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն. Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մինչմրցաշրջանային պատրաստությանը նախորդած ասուլիսին բարձր է գնահատել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի որակները:

«Ես միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն: Երբ հանդիպել եմ նրան, միշտ դժվարություններ է ստեղծել ինձ համար: Նրա օգնությամբ մենք ավելի լավը կդառնանք»,-ասուլիսում ասել է թիմի գլխավոր մարզիչը:

33-ամյա Մխիթարյանը «ներաձուրիների» շարքը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով հուլիսի 1-ին: Հայ կիսապաշտպանը թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Back to top button