Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը մտքեր են փոխանակել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի և դրանց համակարգման շուրջ։ Հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Նրանք ընդգծել են փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը։