ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազի մատակարարման խափանումներով` ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է հայտարարությունում։
Նաև նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։