ԿարևորՀասարակություն
Բաժանվել է 2650 բազմակի օգտագործման տոպրակ
Սեպտեմբերի 12-ից 15-ը Եվրոպական միությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Քարֆուր Հայաստան և ՍՊԱՐ սուպերմարկետների հետ բաժանել են 2650 բազմակի օգտագործման տոպրակ, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։
«Սահանափակենք միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։Եթե արդեն ստացել եք բազմակի օգտագործման տոպրակ, մի՛ մոռացեք օգտագործել այն: Համատեղ ջանքերով պետք է հաջողենք էկո-մշակույթի ձևավորման չափազանց կարևոր գործընթացում:
2022 թվականից Հայաստանում արգելվելու է միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Պատրաստվենք արդեն այսօր, – նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Մի քանի փաստ պլաստիկ և բազմակի օգտագործման տոպրակների վերաբերյալ.
- 1 Բազմակի օգտագործման տոպրակը կարող է խնայել 22,000 պլաստիկ տոպրակ
- Յուրաքանչյուր անձ 1 պլաստիկ տոպրակն օգտագործում է ընդամենը միջինում 12 րոպե
- Յուրաքանչյուր 200-ից ընդամենը 1 պլաստիկ տոպրակն է վերամշակվում
- Աշխարհում յուրաքանչյուր րոպե օգտագործվում է 1 միլլիոն պլաստիկ տոպրակ