Զրույց կենսաքիմիկոս Կատարինե Ֆերեշետյանի հետ:
Դեռ դպրոցական տարիներից նա հետաքրքրված էր բնագիտական առարկաներով, մասնավորապես կենսաբանությամբ։
Պետական բժշկական համալսարանում ուսանելու տարիներին նա ակտիվորեն ներգրավվել է գիտահետազոտական աշխատանքներում՝ իրականացնելով իր առաջին փորձարարական քայլերը:
Դեռ համալսարանական տարիներից նրան գրավել է դասախոսական գործունեությունն ու գիտությամբ զբաղվելը, հույսով, որ կկարողանա իր փոքր ներդրումն ունենալ ինչպես հայաստանյան, այնպես էլ համաշխարհային գիտության մեջ և արժանի տեղ զբաղեցնել գիտական համայնքում։