Ադրբեջանում վերջին շաբաթների ընթացքում կարանտինի ռեժիմը խախտելու մեղադրանքով շուրջ 2 տասնյակ ընդդիմադիր կուսակցական գործիչներ ու լրագրողներ են ձերբակալվել։
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ քննարկմանը անդրադարձ է կատարվել Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմի ընթացքում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներին, դրանց հնարավոր պատճառներին։