- Թուրքիայի խոշոր քաղաքներում ընդդիմության հաղթանակն ի՞նչ կնշանակի:
- ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ի՞նչ մթնոլորտում է տեղի ունենում նախընտրական քարոզարշավը:
- «Ահաբեկչության դեմ պայքարը»՝ Էրդողանի՝ Իրաք այցի օրակարգում:
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում սպասվող արդյունքներին, խոշոր քաղաքներում իշխող ուժի ձախողման դեպքում համապետական արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությանը:
Թուրքագետը մանրամասներ է ներկայացրել նախընտրական քարոզարշավից, ընդգծել, թե ի՞նչ էական նշանակություն ունի Էրդողանի համար Ստամբուլում իշխող ուժի հաղթանակը: Քննարկվել են նաև Թուրքիայի նախագահի Իրաք կատարելիք այցի ընթացքում շոշափվելիք հարցերի շրջանակն ու Իրաքի հյուսիսում նոր ռազմագործողության նպատակը: