Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Շիրակի մարզի՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող տեղաշարժի սահմանափակումները այսօրվանից հանվել են: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։
Իրավիճակը վերահսկելի է Լոռու մարզում: Աշխատանքի են անցել «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկայի աշխատակիցները:
Կորոնավիրուսն ինչ ազդեցություն է ունեցել 2 մարզերում զարգացման ծրագրերի իրականացման վրա: Սոցիալական աջակցության ծրագրերը ի՞նչ չափով են օգնում մարզի անապահով ընտանիքներին: Քանի՞ ընտանիքի լույս է անջատված և ի՞նչ են անում մարզպետերը:
«Ռադիոլուրի հյուրասրահում» այս և այլ հարցերի մասին զրուցել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: