Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Մոդելների դիետա, Դյուկանի դիետա, բրնձով դիետա, ճապոնական դիետա, երկշաբաթյա դիետա: Շարքը կարելի է անվերջ գրել ու գրել:
Որքանո՞վ են արդյունավետ համացանցում եւ ինտերնետ տիրույթում առաջարկվող այս սննդակարգերը, արդո՞ք չեն սպառնում մարդու առողջությանը: Հարցերի պատասխանները Հանրային ռադիոյի ունկնդիրների համար տվել է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը:
Սննդաբանը՝ «Արտ-Լանչ», «Արտ-Հյուրատներ» ցանցի ղեկավար, հիմնադիր Բակուր Մելքոնյանի «Մտքերի խաչմերուկ» հեղինակային հաղորդման շրջանակներում նաեւ անդրադարձել է հանրապետությունում այսօր սպառվող սննդամթերքի որակին եւ թույլատրելի սահմանին, հորդորելով ընդունել բալանսավորված եւ բազմազան սնունդ:
Լիդիա Այվազյանը նաեւ ձմեռվա նախաշեմին խորհուրդներ է տվել՝ հաբերի տեսքով տարատեսակ վիտամինների փոխարեն օգտվել հայաստանյան բերք ու բարիքից: