Հայագիտակ

Լավագույն գործվածքը օժիտի մեջ և տան համար․ գործվածքի արվեստը. «Հայագիտակ»

Երբ գործվածք պատրաստելը Հայաստանում դարձավ մասնագիտություն՝ արհեստ և արվեստ, գորգերը, կարպետները, ասեղնագործությունը, թաղիքը, ազգային տարազները և այլ ձեռագործ աշխատանքներ օգտագործվեցին տները զարդարելու և կենցաղը հարստացնելու համար:

Այս գեղեցիկ իրերից լավագույն նմուշները հավաքվում էին հատուկ աղջիկների համար՝ նրանց օժիտի մեջ դնելու նպատակով: Քանի որ հին ժամանակներում խանութները քիչ էին, իսկ գյուղական վայրերում պարզապես չկային։ Դա էր պատճառը, որ օժիտի մեջ ներառում էին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նորահարսին և նորաստեղծ ընտանիքին՝ անկողնային պարագաներից մինչև սփռոցներ, վարագույրներ, սրբիչներ և շատ այլ իրեր։

Անգամ ցուցակ կար, թե ինչ է կարելի նվիրել իրար և ընտանիքի մյուս անդամներին։ Օժիտի իրերը զարդարվում էին նուրբ ձեռագործ ժանյակներով և բարդ ասեղնագործություններով, որոնք այնքան արժեքավոր էին, որ հաճախ պահվում էին որպես ընտանեկան մասունք՝ սերնդեսերունդ փոխանցելու համար:

Հարուստ ընտանիքներն իրենց դստրերին, որպես օժիտի մաս նաև ճոխ ձեռագործ գորգեր էին տալիս։ Այսօր դրանց լավագույն օրինակները ցուցադրվում են թանգարաններում: Շատ տարածված էր ձեռագործ իրերը նվիրաբերել եկեղեցուն․ օրինակ թաշկինակներ, վարագույր և այլն: Հայ թագուհիներն ու իշխանուհիները ևս հայտնի էին իրենց ասեղնագործական հմտություններով, նրանք նույնպես իրենց աշխատանքները նվիրել են եկեղեցուն։

Կարդացեք նաև

Back to top button