
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Ուկրաինայի վրա հարվածներ հասցնելու համար օգտագործվող վերահաղորդիչները դադարեցրել են իրենց գործունեությունը Բելառուսում հունիսի 22-ից, գրում է BBC-ին։
«Գերագույն հրամանատարից և հետախուզությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ համապատասխան վերահաղորդիչները դադարեցրել են իրենց գործունեությունը Բելառուսում հունիսի 22-ին։ Արդյո՞ք դրանք ապամոնտաժվել են, թե ոչ, ես անկեղծորեն դեռ չգիտեմ։ Բայց մենք աշխատում ենք դրա վրա, և ես ուշադիր հետևում եմ իրավիճակին և ստանում եմ ամենօրյա հաղորդագրություններ։ Փաստն այն է, որ կրկնիչները ներկայումս չեն գործում», — ասել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Անցյալ ուրբաթ Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսում տեղակայված են կրկնիչներ (վերահաղորդիչներ), որոնք օգնում են համակարգել Ռուսաստանի հարվածները Ուկրաինայի վրա։ Մասնավորապես, նա հայտնել էր, որ չորս նման կրկնիչներ տեղակայված են Գոմելի և Բրեստի մարզերում։
Նա պահանջել էր, որ Բելառուսը մեկ շաբաթվա ընթացքում հեռացնի դրանք իր տարածքից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Զելենսկիին Բելառուսին հակամարտության մեջ ներքաշելու և «ռազմական գործողությունների աշխարհագրությունը ընդլայնելու» փորձի մեջ։
Ավելի վաղ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկրին պատերազմի մեջ ներքաշելն անընդունելի է։




