
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանը հրապարակել է թիմի հայտացուցակը, որը կմասնակցի հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությանը։
Ինչպես հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, հավաքականի կազմում ընդգրկվել են՝
- Դավիդ Զոհրաբյան («Կիլիկիա»)
- Գագիկ Ծառուկյան («Շենգավիթ»)
- Արթուր Ասլիբեկյան (ԲԿՄԱ, Ռուսաստան)
- Դմիտրի Հաջյան («Պավլովսկի Պասադ», Ռուսաստան)
- Էթան Կազանչյան (ՀԲԸՄ, ԱՄՆ)
- Ջիվան Դորյան (ՀԲԸՄ, ԱՄՆ)
- Հովհաննես Կոստիկյան (ԽՄՕՄՄ)
- Գևորգ Հայրապետյան («Շենգավիթ»)
- Միխայիլ Պետրով («Կրասնոյարսկիյ մարզադպրոց», Ռուսաստան)
- Էնթոնի Սարգսյան («Փոլ Ջորջ Էլիտ», ԱՄՆ)
- Ալեքսանդր Աբրահամյան («Միրաք»)
- Հովհաննես Օրդանյան («Պատրիոտ»)
- Արամ Գևորգյան (ԽՄՕՄՄ)
- Ռաֆայել Գրիգորյան («Միրաք»)
Գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանին հավաքականում կօգնեն մարզիչներ Քրիս Չամքրտանյանը, Լևոն Սարմազյանը և Մխիթար Վարդանյանը։




