
Հայերենում տեքստիլ կամ գործվածք բառն ունեցել է գեղեցիկ և արտահայտիչ համարժեք՝ ոստայնանկություն: Այս բառը միանգամից բացահայտում է գործվածքի էությունը՝ սարդի ոստայնի պես թելից հյուսվածք՝ գործիքով կամ առանց գործիքի:



Հայկական մշակույթում գործվածքն ունեցել է բազմաթիվ կիրառություններ՝ գորգագործությունից մինչև ասեղնագործություն, թաղիքից մինչև տարազ: Գյումրին՝ որպես քաղաքային կյանքի կարևոր կենտրոն, ավելի վառ է արտահայտել հյուսվածքի արվեստը՝ ստեղծելով կյանքի և կենցաղի համար անհրաժեշտ բազմաթիվ առարկաներ:



Թե ինչպես է գործելը դարձել մասնագիտություն, պատմում է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը:




