ԿարևորՀասարակություն
Սալոնիկի հայկական խաչքարն ընտրվել է որպես Օլիմպիական կրակի անցման կետ
Հունաստանի օլիմպիական կոմիտեն Սալոնիկում Հայաստանի պատվավոր հյուպատոսության հետ համատեղ Սալոնիկի «Խաչքար» հայկական հուշարձանը սահմանել է որպես օլիմպիական խաղերի կրակի մարաթոնի անցման կետերից մեկը Սալոնիկի մարզային տարածքում:
Օլիմպիական կրակի փոխանցավազքի համատեքստում կրակի ընդունումն ու փոխանցումը իրականացրեց հայազգի օլիմպիական բրոնզե մեդալակիր Արտյոմ Կյուրեղկյանը՝ Սալոնիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Ակիս Դագազյանի ներկայությամբ` հայկական խաչքարի մոտ:
Հարկ է նշել, որ հայերը հնագույն օլիմպիական խաղերին մասնակցել են նաև չեմպիոն արքաների հետ, ինչպիսիք են Տրդատ III-ը և Վարասդատը: