Աշխարհում առաջին ընտանիքը կազմավորեց այն պահին, երբ Ադամը հոգնեց միայնակ լինելուց։ Այսօր միայնակ լինելը բավարար պատճառ չէ կնոջ կամ տղամարդու համար ընտանիք կազմելիս։
Թեմայի շուրջ խոսում են Արևելագետ, ԵՊՀ դասախոս Միքայել Հովհաննիսյանը, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը, կրոնագետ Վարդան Խաչատրյանը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, որն անկեղծացել է Հանրային Ռադիոյի եթերում՝ առաջին անգամ խոսելով նախկին ամուսնու, ընտանիք կազմելու իր փորձի և այժմ ունեցող երջանիկ ընտանիքի մասին։
Ընտանիք լինել այլևս չի նշանակում ապրել մեկ տանիքի տակ։ Եթե առաջ երջանկության ապացույց էր ընտանիքի բոլոր անդամների պարտադիր ներկայությունը մեկ տան մեջ, ապա այսօր ֆիզիկական նույն տարածքում ապրելը կորցրել է իր հույժ կարևոր հանգամանքը, քանի որ ընտանիքի այս կամ այն անդամը կարող է հաճախ հեռու լինել՝ հանուն կրթության, աշխատանքի և այլնի։
Այսօր հայկական տասը ընտանեկան զույգերից 6-ը ամուսնությունից կարճ ժամանակ անց գնում է ապահարզանի։ Ապագայի ընտանիքը չլինելու խնդրի առաջ է․ դեմոգրաֆիական հաշվարկներ, հոգեբանների կանխատեսումներ և ներկայումս ընտանիքներում մարդկանց փորձ և անգամ սեռերի անհամաչափ բաշխավածություն՝ ՀՀ-ում կա անհամեմատ թվով ավելի քիչ տղամարդ, քան կին, անգամ այն պարագայում, երբ գիտենք, որ աղջիկ երեխայի՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները որքան շատ են մեր երկրում։ Հիմնական պատճառը տղամարդկանց արտագաղթն է և պատերազմները։
Մոտ ապագայում, ընդամենը 100 տարի անց, ընտանիքը Հայաստանում կարող է գոյություն չունենալ՝ ֆինանսական, մարդկային, տարածքային կապիտալի բավարար չլինելու, կարծրացած մտածելակերպից դուրս չգալու պատճառով, ուստի քայլեր պետք է ձեռնարկվեն այսօր, վաղվա աղետը կանխելու համար։