Ընդդիմությունը բարիկադներ է կառուցում ԱԺ մոտ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրապարակից երթով շարժվել է դեպի Ազգային ժողով։
17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ԱԺ մոտ ելույթ ուենցավ և հայտարարեց, որ Հայաստանում իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում։ Նա հայտարարեց, որ ԱԺ մոտ բարիկադներ են կառուցվելու և երկու կողմից փակվելու է փողոցը։ Նրանք մտադիր են ստիպել պատգամավորներին ներկայանալ Ազգային ժողով և քննարկել վարչապետի հեռանալու հարցը։
Ազգային ժողովի երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ստորագրահավաք են սկսել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:
Ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում են խորհրդարանում քննարկում ծավալել՝ քաղաքական գործընթացները բնականոն հուն վերադարձնելու համար։
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։