ԿարևորՄիջազգային

Բելառուսը նախագահ է ընտրում

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի է ունենում նախագահական ընտրությունների հիմնական քվեարկությունը։ Օգոստոսի 4-ից 8-ը իրականացվել է նախնական քվեարկություն:

Այս մասին հաղորդում է БелТА պետական գործակալությանը:

Տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին և կփակվեն 20:00-ին: Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ ստեղծվել են 5767 ընտրատեղամաս, այդ թվում՝ արտերկրում՝ 44-ը:

Ընտրություններին մասնակցում են հինգ թեկնածու. գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն արդեն 26 տարի ղեկավարում է երկիրը, նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ինչպես նաև Աննա Կոնոպացկայան, Անդրեյ Դմիտրիևը և Սերգեյ Չերեչնիան:

Back to top button