Վանի կուսակալ Ջևդեթը խոստովանել է, որ Քաղաքամեջում թուրքերի պատիվը հայերը գետնով են տվել:
Վանի Քաղաքամեջ թաղամասում կար ինքնապաշտպանության զինվորական մարմին:
Հայ զինագործ վարպետները զինագործարան էին հիմնել, որտեղ նորոգում էին վնասված զենքերը և պատրաստում էին փամփուշտներ:
Ինքնապաշտպանները կարողացան հրդեհել կուսակալի նստավայրը, փոստն ու հեռագրատունը:
Վանի ինքնապաշտպաններն ստիպում են խուճապի մատնված Ջևդեթ փաշային նահանջել Բիթլիսի ուղղությամբ:
1915 թվականի մայիսի 4-ին Վանի ամրոցի վրա ամրացվեց հայկական դրոշը: Վանում ստեղծվեց հայկական նահանգապետություն, որը գոյատևեց 72 օր:
Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը:
Ինքնապաշտպանական գոյամարտ՝ մաս 3-րդ: