ԿարևորՀասարակություն
Արամ Սիմոնյանը՝ ռեկտորի պաշտոնից հրաժարվելու լուրի մասին
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ռադիոլուր»-ին մեկնաբանել է մամուլում իր հրաժարականի մասին շրջանառվող լուրը: Ռեկտորը նշել է, որ ընտրվել է մինչև 2020 թվականի մայիս ամիսը: Եվ իրեն ընտրել է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը և միայն այդ կառույցը կարող է իրեն ետ կանչել իր պաշտոնից:
«Ինքս առայժմ չեմ պատրաստվում որևէ հարց քննարկել հրաժարականի մասին: Հոգաբարձուների խորհուրդը եթե կորոշի ես պետք է վայր դնեմ իմ լիազրությունները, բնականաբար, ես էլ պետք է ենթարկվեմ»: