ԿարևորՀասարակություն

Դռնփակ նիստ՝ վճռի բաց հրապարկմամբ․ Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց ու ազատ արձակվեց

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Գայանե Հակոբյանին, սակայն որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել։ Դատավորը հայտարարեց նաև, որ կսահմանվի փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, և Ազգուշ Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Գայանե Հակոբյանը ազատ արձակվեց նիստերի դահլիճից․

«Ազգուշ Ռուբիկի Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով։ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան` մեկ տարի ժամկետով։ Վերահսկողությունը թողնել ՀՀ պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին։ Ազգուշ Ռուբիկի Մարտիրոսյանի վրա դնել պարտականություն՝ առանց վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայանության՝ չլքել ՀՀ տարածքը։ Իսկ բնակության վայրի հասցեն փոխելու դեպքում նոր հասցեն հայտնել իրավասու մարմնին»։

Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր մայիսի 17-ին՝ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեղադրանքով։ Պաշտպանության կողմը միջնորդել էր Հակոբյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն տրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտ Փաշիյանի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն էին հայտնել ԱԺ երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։

Հունիսի 9-ի առավոտյան, դատական նիստի սկզբում հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպանների ծառայությունից։ Նրա փաստաբանները հայտարարեցին, որ դադարեցրել են իրենց ծառայությունը, քանի որ փաստացի, իրենց և մեղադրյալի դիրքորոշումների միջև հակասություն կա։ Պաշտպանները պնդում էին, որ Հակոբյանին պետք է արդարացնել, քանի որ նրա արարքում հանցազակմ չկա։ Փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Հովսեփ Սարգսյանը այս մասին հայտարարեցին լրագրողների հետ ճեպազրույցում՝ հեռանալով դատական դռնփակ նիստից ․

«Մենք լիազորված չենք տիկին Գայանեի դիրքորոշումը հայտնելու կամ նրա անունից որևէ հայտարարություն անելու։ Հակասություն կա մեր պաշտպանյալի ու մեր դիրքորոշման միջև։ Մեր պաշտպանալի ու մեր փոխադարձ որոշումն է»։

Արդեն նախկին պաշտպանները դատարանի բակում հայտարարեցին, որ դռնփակ նիստի մասին տեղեկացել են նիստից առաջ, երբ կարգադրիչները թույլ չեն տվել, որ լրատվամիջոցները և քաղաքացիները ներկա գտնվեն նիստին։ Նախկին փաստաբանները շարունակում էին պնդել, որ Գայանե Մարտիրոսյանի արարքում հանցակազմ չկա․

«Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը չի քննարկվել, բայց դատարանը հայտնել է, որ կքննարկվի։ Անկախ այն բանից, որ մենք այս պահին Գայանե Մարտիրոսյանի պաշտպանությամբ չենք զբաղվում, մեզ համար կարևոր է, որ ժամ ու րոպե առաջ Գայանե Մարտիրոսյանը ազատության մեջ գտնվի»։

Գործում ներգրավվեցհանրային պաշտպանու դատաքննությունը շարունակվեց արագացված կարգով։ Իսկ դա նշանակում է, որ ապացույցները չեն հետազոտվում, հնչեցվում է մեղադրական եզրկացությունը, որի հետ կապված մեղադրյալը կամ ամբաստանյալը հայտնում է իր դիրոքրոշումը։ Վճռի հրապարակումից հետո հանրային պաշտպանը տեղեկացրեց, որ Գայանե Հակոբյանը ընդունել իր մեղքը․

«Կարող եք չկասկածել, որ պաշտպանի կողմից պարզաբանվել է արագացված դատաքննության կարգի առանձնահատկությունները։ Եթե ես կիրառմանը խոչընդոտող որևէ հանգամանք տեսնեի, չէի համաձայնի։

Ցուցմունքը դա ապացույցն է, ինչը նշանակում է, որ որևէ մեկի որևէ ապացույց արագացված դատաքննության կիրառման պայմաններում չի կարող հետազոտվել»։

Նոր պաշտպանը հայտարարեց, որ գործի նյութերին ծանոթ է, լիարժեք տիրապետում է։

Տուժող կողմը՝ Աշոտ Փաշինյանը դատավարության ժամանակ հայտարարեց, որգլուխ է խոնարհում ԳայանեՄարտիորսյանի առաջ, բայց գտնում է, որ նրա արարքը պետք է իրավական գնահատական ստանա․

«Հարգելի՛ս, յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել ենք, ոչ մեկ չի նսեմացրել ու չի կարող նսեմացնել, ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ»։

Համառոտ հիշեցնենք այս քրեական գործով դեպքերի ընթացքը։ Մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, որ «Որդիների կանչ» ՀԿ անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել էր զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը։

Մայիսի 23–ին փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարեցին, որ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է  և, խորհրդակցելով  վստահորդի ու  նրա ընտանիքի հետ, որոշել են դադարեցնել իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Գայանե Հակոբյանի պաշտպանության համար նոր փաստաբանական խումբ ներգրավվեց՝ Հովսեփ Սարգսյանի, Գեորգի Մելիքյանի ու Վարդուհի Էլբակյանի մասնակցությամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  հունիսի 5–ին մի քանի ժամ տևած նիստում դատավոր Մանվել Շահվերդյանը զոհված զինծառայողի մորը կրկին կալանավորելու որոշում ընդունեց՝ 1 ամիս 15 օր ժամկետով, չնայած, որ նույն օրն առավոտյան Վերաքննիչ դատարանը տնային կալանք էր սահմանել Հակոբյանի նկատմամբ։

Գայանե Հակոբյանին ազատ արձակելու վճիռը դատարանը կայացրեց հունիսի9-ին՝ նրա որդու՝ 44-օրյա պատերազմում զոհված  Ժորա Մարտիորսյանի ծննդյան նախօրեին։

Back to top button