ԿարևորՔաղաքական

Ավստրալիայի Թասմանիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի Թասմանիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

Թասմանիայի օրենսդիր ժողովն այսօր ընդունել է հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը ճանաչելու պատմական միջնորդությունը։

Այսպիսով, Թասմանիան դարձել է Ավստրալիայի երրորդ նահանգը Հարավային Ավստրալիայից և Նոր Հարավային Ուելսից հետո, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Back to top button