Մասնագիտություն

Վերականգնող ճարտարապետ. խորհրդավոր բացահայտումներով լի մասնագիտություն. «Մասնագիտություն»

Ճարտարապետական ժառանգության վերականգնում. մասնագիտություն՝ լի հետաքրքիր, բազմաբնույթ ու խորհրդավոր բացահայտումներով, մասնագիտություն, որը ստեղծում է մի յուրահատուկ կապ անցյալի և ներկայի միջև:

Հայաստանի հնագիտական ժառանգության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, պատմա-հնագիտական հետազոտություններ, պեղումներ, պատմական աղբյուրների և պեղումներով ձեռք բերված տվյալների համալիր հետազոտություններ. մասնագիտություն, որն անչափ հրապուրիչ է, բազմաթիվ տպավորություններով, շրջադարձային բացահայտումներով ու գաղտնիքներով լի:

Եվ չպետք է մոռանալ, մեծ համբերություն, աշխատասիրություն, ճշգրտություն, վերլուծական մտածելակերպ և ուշադրություն. ճարտարապետական ժառանգության վերականգնող դառնալու համար վերոնշյալն անհրաժեշտ կլինի:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աստղիկ Բաբաջանյանի և ճարտարապետ, Ճարտարապետական ժառանգության վերականգնում մասնագիտությամբ ուսանող Դավիթ Զալինյանի հետ:

Back to top button