ԿարևորՍպորտ

Ամեն ինչ ամենաբարձր մակարդակի վրա է. ուկրաինացի մարզիչը՝ երևանյան առաջնության մասին

Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույններից մեկն է, ամեն ինչ ամենաբարձր մակարդակով է կազմակերպված՝ Հայաստանի հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Ուկրաինայի՝ տղամարդկանց և կանանց հավաքականների մարզիչ Յուրի Կուչինովը:

«Մասնակցել եմ 20 Աշխարհի և ավելի քան 30 Եվրոպայի առաջնությունների, հայաստանյան առաջնությունն իմ տեսած ամենալավ մրցաշարերից մեկն է», — ասել է մարզիչը:

«Ամեն ինչ շատ հարմար է մարզիկների համար, ինչը շատ կարևոր է: Հանդիսատեսների տրիբունաները ևս լավ են կազմակերպված: Եվ ընդհանրապես, ամեն ինչ ամենաբարձր մակարդակի վրա է»,-նշել է Յուրի Կուչինովը:

Back to top button