ԿարևորՍպորտ

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտի 395 կգ (175+220) արդյունքով:

379 կգ (165+214) արդյունքով Եվրոպայի բրոնզե մեդալակիր հռչակվեց Պետրոս Պետրոսյանը: Հրում վարժությունում Գասպարյանն արժանացավ փոքր արծաթե մեդալի։

Այս քաշային կարգում Եվրոպայի առաջնությանը մասնակցել է նաև Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը, որը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 165 կգ արդյունքով: Երկամարտում Մարտիրոսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 363 կգ արդյունքով:

Back to top button