Դպրություն

Արցախի սովորողներն ու դասավանդողները՝ նոր իրողություններում․ «Դպրություն»

Արցախում  գործել է 108 հանրակրթական հաստատություն, 8 քոլեջ և ուսումնարան, 4 բուհ։ Այդ հաստատություններում  աշխատող անձինք այժմ աշխատանք են փնտրում, սովորողները՝ տեղավորվում են համապատասխան կրթական հաստատություններում։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարությունը, ի դեմս նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, նախաձեռնել են որոշակի քայլեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կարիքները՝ կրթության իրավունքի իրացման պահանջը բնականոն ապահովելու ուղղությամբ։Մենք առաջարկել ենք բուհերին հաշվառելուն զուգընթաց՝ ունենալ որոշակի մոտեցումներ կամ, եթե կան խոչընդոտներ, դժվարություններ՝ քննարկենք համատեղ և ըստ անհրաժեշտության անհատական լուծումներ առաջարկենք»,-ասում է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

«Այսօր մենք ունենք լուրջ խնդիր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կրթության ապահովման ուղղությամբ։ Մենք պետք է ուսումնական հաստատություն դիմած անձանց փաստաթղթերով կամ առանց՝ այնքանով, որքանով կա, ընդունենք, մինչև դրանք կկարողանանք ամբողջացնել։ Նաև միաժամանակ աշխատանքներ ենք տանում Լեռնային Ղարաբաղի համապատասխան ուսումնական հաստատությունների հետ, որոնք իրենց հետ որոշակի տվյալներ են բերել։ Դեռևս տվյալների հավաքագրման փուլում ենք և պետք է կատարվի կարիքի գնահատում», – ասում է ԿԳՄՍ նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը։

«Այս պահին ժամ–ժամի տեղեկատվություն է փոխվում  և եթե երեխաների դպրոցում ընդգրկվելը շարունակվի այս տեմպերով, կարծում եմ մոտ օրերս գործընթացը կավարտվի։ Դրանից հետո կաշխատենք արդեն թիրախային ՝ այն ընտանիքների հետ, որոնք ինչ–ինչ պատճառներով հրաժարվում են երեխային դպրոց տանել։ Իսկ եթե երեխան դպրոցում է, բնականաբար աջկցությունը կազմակերպելը ավելի հեշտ է լինում զուտ այն իմաստեվ, որ իրենք մեր տեսադաշտում են։ Աջակցությունը նախատեսվում է 2 ուղղություններով՝ հոգեբանական և կրթական»,— ասում է ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Back to top button