ԿարևորՍպորտ

Առաջնությունը ցույց տվեց, որ կարող ենք լուրջ մրցումներ անցկացնել Հայաստանում․Ավստրիայի հավաքականի մարզիչ

Ոչ միայն Ավստրիայում, այլև աշխարհում այս օրերին  երևանյան առաջնության մասին շատ է խոսվում՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել  է Ավստրիայի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Մարտիրոսյանը։

«Ծանրամարտի իսկական տոն է Երևանում։ Ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով։ Այս առաջնությունը ցույց է տալիս, որ կարող ենք լուրջ մրցումներ անցկացնել Հայաստանում»,նշել է մարզիչը։

Սարգիս Մարտիրոսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության միակ մասնակիցն է, որը հանդես է գալիս և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ։

«Երկուսը մեկում համատեղելը իսկապես դժվար է։ Առավոտյան ութից սկսում ենք մարզումները։ Նախ թիմով եմ զբաղվում, հետո ես եմ պարապում։ Իմ մարզավիճակին այս պահին ավելի քիչ ուշադրություն եմ դարձնում, կարևորը թիմի մասնակցությունն է», — ասել է Մարտիրոսյանը։

Նրա սաներից մեկը՝ Ավստրիան ներկայացնող հայ ծանրորդ Հմայակ Միսակյանը, նախօրեին 81 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել։

Back to top button