ԿարևորՔաղաքական

Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը  այլ կերպ՝ քան ագրեսիվ, դժվար է որակել․ Փաշինյան

Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը  այլ կերպ՝ քան ագրեսիվ, դժվար է որակել, կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե ՀՀ-ը պետք է ընդունի Ադրբեջանի պայմաններն ու համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ, դժվար է որակել»,- ասել է Փաշինյանը:

«Ադրբեջանը Թալիշում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում և դրանց փոխարեն կառուցում է ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջում է արձանագրությունները և հարցը համարում լուծված։ Այս գործողություններն ապօրինի են և հակասում են 2020-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասում է, որ ներքին տեղահանված անձինք վերադառնում են ԼՂ տարածք ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»,–նշել է  Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիր լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա:

«Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ՀՀ կառավարությունն ու հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, անվտանգային համակարգն ուժեղացնելով. ոչ մի րոպե չպետք է շեղվենք ՀՀ զարգացման, հզորացման ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից»,- հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Back to top button