ԿարևորՔաղաքական

Հալեպի նահանգապետն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանին

Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանին և նրան ուղեկցող պատվիրակությունը: Նահանգապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ժողովրդի դիրքորոշումը և աջակցությունը սիրիացիներին աղետի ժամանակ, որն առաջացել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Հուսեյն Դիաբը հավելել է, որ Հայաստանի տրամադրած օգնությունն իրականացվում է սիրիացի և հայ ժողովուրդներին միավորող խոր հարաբերությունների համատեքստում:

Դեսպան Գևորգյանն էլ ն նշել է, որ հայ ժողովուրդը սիրիացի ժողովրդի կողքին է օգնության ձեռք մեկնելու, փրկարարական գործողություններին աջակցելու հարցում: Նրա խոսքով՝ օգնություն տեղափոխող ինքնաթիռը շուտով կժամանի՝ նահանգում մարդասիրական ջանքերին նպաստելու համար:

Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ Թուրքիա ուղարկվել է 27, իսկ Սիրիա` 29 փրկարար։

Փրկարարական ջոկատները արդեն վայրէջք են կատարել։

Back to top button