ԿարևորՄիջազգային

Մահացել է հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը

88 տարեկան հասակում Ֆրանսիայում գտնվող իր տանը մահացել է հագուստի և օծանելիքի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը, հայտնում է BBC-ն։

Նրա մահվան մասին լուրը հաստատել է Puig-ը՝ Paco Rabanne նորաձևության տունը և օծանելիքի բիզնեսը կառավարող ընկերությունը:

Ռաբանը համաշխարհային համբավ է ձեռք բերել 60-ականներին՝ իր այլընտրանքային նյութերից՝ պլաստիկից, թղթից և մետաղից պատրաստված հագուստներով;

Պակո Ռաբանը ծագումով բասկ է, իր սեփական՝ Paco Rabanne բարձր նորաձեւության տան հիմնադիրը:

Ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Բասկերի երկրում։ Լայնորեն հայտնի է դարձել 1960-ական թթ.։ Իր առաջին հավաքածուն նա ներկայացրել է 1966 թվականին Փարիզում։

Back to top button