Հասարակություն

Հայ ժողովրդի բարեկամ Մարիա Յակոբսենի անվամբ փողոց՝ Երևանում

Երևանում բացվեց Դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Մարիա Յակոբսենի անվամբ փողոց: Հենց Մարիայի շնորհիվ էր, որ Հայոց ցեղասպանության տարիներին փրկվեցին հազարավոր հայ մանուկների կյանքեր, իսկ Լիբանանի «Թռչնոց բույն» որբանոցը գաղթական ու ծնողազուրկ հայ երեխաների համար դարձավ նրանց երկրորդ տունը:

Փողոցի պաշտոնական անվանակոչումն ազդարարվեց Մարիա Յակոբսենի անունը կրող անվանատախտակով, որի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էր նաև մեր գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը:

Բացման ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը, Մարիա Յակոբսենի ժառանգները:

Back to top button