Բիզնես բանաձև

Ամեն ինչ վատ է, բայց լավի հույս կա. Bloomberg-ի կանխատեսումը ֆինանսական ոլորտի մասին․ «Բիզնես բանաձև»

Կարծում ենք, որ 2023թ.-ն ավելի ակտիվ տարի կլինի, քան 2022թ.-ը։ Ակնկալվում է, որ այս տարի Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների աճը կհասնի գագաթնակետին և կանգ կառնի: Աշխարհի թիվ 1 տնտեսության կայունացումը կազդի նաև մոլորակի տնտեսության վրա․ Bloomberg

Ընդհատակյա թվային արժույթները ծանր հարված ստացան 2022թ.-ին,  երբ աշխարհի խոշոր կենտրոնական բանկերը գնաճի դեմ պայքարի համար բարձրացրեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքները: JPMorgan բանկի վերլուծաբանների պնդմամբ՝ հենց տատանողականության պատճառով կրիպտոարժույթները խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների կողմից չեն ընկալվում որպես ակտիվների դաս:

2023թ. հունվարից Եգիպտոսում օտարերկրացիներին կթույլատրվի գնացքի տոմս գնել ոչ թե այդ երկրի արժույթուվ, այլ դոլարով կամ եվրոյով։ Եգիպտոսը արտարժույթի մեծ պակաս ունի, ինչը հարկավոր է երկրի արտաքին պարտքը սպասարկելու և ապրանքների ներմուծման համար:

Back to top button