ԿարևորԿյանքին ասել այո՛

Ուրիշ է պատերազմը դասագրքերում, ուրիշ է, երբ դու դրա մասնակիցն ես․Հովհաննես Ասատրյան․«Կյանքին ասել այո՛»

Հայրն ասում էր՝ իրավաբան դարձիր, բայց որոշեց հետևել իր ներքին ձայնին ու ընտրեց ծրագրավորողի մասնագիտությունը։ Մինչ զորակոչվելը Հովհաննեսն ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժինը։ 2019-ի հուլիսի 19-ին մեկնեց բանակ ու ծառայության անցավ Քարվաճառում, որտեղ էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Ուրիշ է պատերազմը դասագրքերում, ուրիշ է, երբ դու դրա անմիջական մասնակիցն ես»,-ասում է Հովհաննեսը։  Ծառայությունից հետո Պոլիտեխնիկում ուսմանը զուգահեռ WEB ծրագրավորում է սովորում «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում։ Հովհաննես Ասատրյանը ծնվել է 2001 թվականի մարտի 2-ին  Արարատի  մարզի Հովտաշատ գյուղում։ 

Back to top button