ԿարևորՀասարակություն

Միասին Սյունիքի համար

Օրերս Սյունիքի մարզում տեղի է ունեցել «Միասին Սյունիքի համար» խորագրով աշխատաժողով, որին մասնակցել են մարզում տարբեր ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների, դիվանագիտական կորպուսների, կառավարության ներկայացուցիչներ։ Պետք է նշել, որ նման աշխատաժողով առաջին անգամն է իրագործվել Հայաստանում։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում առաջին անգամ շփոթված է ու հուզված։ Մարզում  տարբեր ծրագրեր իրականացնող 30 միջազգային կազմակերպության, դիվանագիտական կորպուսների եւ կառավարության ներկայացուցիչներ մեկ հարկի տակ են հավաքվել՝ մասնակցելու նրա նախաձեռնությամբ կազմակերպված «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին։  

«Իրականում մի քիչ շփոթված եմ, որ այս աշխատաժողովին ներկայացել են բոլորը՝, չնայած հեռավորությանը, չնայած աշխատանքային գրաֆիկներին, բոլորը ներկայացել են աշխատաժողովին, ինչի համար իմ խորին շնորհակալություն եմ հայտնում։ Սա իրականում շատ հուզիչ է ինձ համար, սա նաեւ խոսում է շատ կարևոր բանի մասին, նույնիսկ աշխատաժողովի անունը՝ «Միասին Սյունիքի համար» ապացուցված է, որ այն ճիշտ է ընտրված ու ի սկզբանե պարզ է՝ որ հանուն Սյունիքի բոլորս ենք միասնական»։ 

Նման ձևաչափով Հայաստանում առաջին անգամ անցկացվող աշխատաժողովը նպատակ ուներ  բարձրացնելու փոխադարձ համագործակցության արդյունավետությունը՝ տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների միջև։  Սյունիքի մարզպետը համոզված է, որ կհիմնվի  մի հարթակ, որը կունենա պարբերական բնույթ հետագա համատեղ աշխատանքի, տեղակատվության փոխանակման, ծրագրերի արդյունավետության չափման, նոր գաղափարների գեներացման համար։

«Հատկապես ինչու Սյունիքում դա պիտի լիներ, քանի որ մենք արագ փոփոխվող իրականության մեջ մենք խնդիր ենք ունենում  առաջնահերթությունների փոփոխության կարիք։ Շատ արագ պիտի փոխվեն առաջնահերությունները՝ կարճաժամկետ լուծումներով, եւ եթե չի համակարգվում  մեկ  կետից՝  էֆեկտություն չունի»։

Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը համոզված է, որ աշխատաժողովը  հիանալի առիթ է Սյունիքի խնդիրները եւս մեկ անգամ արտաքին աշխարհին ներկայացնելու և ինչու չէ տնտեսական ապագա զարգացումների մասին խոսելու համար։ Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսայից հետո  Սյունիքի մարզկենտրոնի բնակավայրերում ստեղծված իրավիճակը նա ներկայացնում է թվերով․

«2700 հա հողատարածք Ներքին Հանդի վարչական տարածքում օկուպացված է Ադրբեջանի կողմից։Ներքին Հանդ–Շիկահող–Սրաշեն–Ճակատեն հատվածում բնակիչները այլևս չեն կարող զբաղվել դաշտավարությամբ ու անասնապահությամբ, քանի որ 1140 հա արտովայրեր, խոտհարքներ ու վարելոհողեր հայտնվել են վտանգավոր գոտում։ Այդ իսկ պատճառով 70 տոկոսով անասնագլխաքանակի կրճատում։ Ի հեճուկս այդ ամենի,մ եր սահմանամերձ գյուղերի բնակիչները շատ ամուր կանգնած են իրենց հողում եւ իրենց գյուղը լքելու նպատակ չունեն։ Մյուս կողմից էլ եթե գյուղերում չստեղծվեն  տարրական կարիքները հոգալու համար նախատեսված պայմաններ, չիրակկանացվեն տնտեսական ծրագրեր՝ գյուղերը դատարկվելու են։

Սյունիքի մարզպետի խորհրդական Տարոն Ալեյանը ներկայացնում է Սյունիքի մարզի հնգամյա զարգացման ռազմավարական ուղղությունները։

«Մենք ուզում ենք ունենալ առողջ բնակիչ, երջանիկ բնակիչ, իրավահավասար բնակիչ, ունենալ մարդակենտրոն բնակավայր, ապահով ու կայուն բնակավայր։ Մեր աշխատանքի սկզբունքներ են լինել թափանցիկ, հասանելի արձագանքող եւ գործընկերային»։

«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հայստանյան պատասխանատու Վարդ Դադունցը պատմում է՝  մի քանի տարի է, ինչ աշխատում են Սյունիքում։ Սկսել են զբոսաշրջությունից ու, կախված իրավիճակներից, միշտ ծրագրերի ուղղությունները փոխվել են։ 2023 թվականի հունվարից Սյունիքում կիրականացվի մի ծրագիր, որի նպատակն է համակարգել  կառույցների աշխատանքը այնպես, որ սոցիալական խնդիր ունեցող մարդիկ հնարավորություն ունենան հոգալու իրենց կարիքները։ Այսիքն՝  ծրագրի շրջանակում, խնդիր ունեցող քաղաքացին կդիմի իրենց ու իրենք կփորձեն հարցին լուծում տալ։

«Կարիքներն այնքան շատ են ու բազմազան են ու հնարավորություններն էլ միշտ չի որ ապահովում են այդ ամեն ինչը։ Իհարկե, այս ծրագիրն էլ չի լուծելու ամբողջությամբ ցանկացած կարիք, բայց որոշակի չափով իրազեկում ու հասանելիություն կապահովվի»։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տնտեսական համաժողովը մի այլ տեսանկյունից է դիտարկում․

«Ինչքան կայուն լինի Սյունիքը, ինչքան կայուն լինեն համայնքները, ինչքան լավ լինեն ենթակառուցվածքները, էնքան կայուն կլինի Սյունիքը։ Ես դեռ չեմ ասում քաղաքական անուղղակի էֆեկտներ մասին։ Ի վերջո, այս բոլոր մարդիկ ներկայացնում են տարբեր երկրներ, միջազգային կառույցներ՝ բավականին ակտիվ ներգրաված տարբեր պրոցեսներում, եւ իրենց մասնակցությունն այսռտեղ ՝ինչ որ բանի մասին խոսում է»։

Եռամսյակը մեկ մարզպետարանի մասնագետները կգնահատեն մարդկանց կարիքները, կնշեն իրականացվող ծրագրերը և դրանք կուղարկեն միջազգային կառույցներին։ Սա էլ հնարավորություն կտա նպատակային օգտագործել միջոցները։

Back to top button