ԿարևորԿյանքին ասել այո՛

Արցախը նույնպես իմ հայրենիքն է․ Դավիթ Մուրադյան․ «Կյանքին ասել  այո՛»

Դավիթ Մուրադյանը ծնվել է  1997 թվականի նոյեմբերի 25-ին Գյումրիում։  2015-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի հենակետային  վարժարանը։ 2015-ին ընդունվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 2016-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, ապա՝ ծառայությունը շարունակել  Արցախի Իվանյանի զորամասում։ «Զորակոչվելիս ինձ համար տարբերություն չկար՝  Հայաստանում կծառայեմ, թե՝ Արցախում, Արցախը նույնպես իմ հայրենիքն է»,-ասում է Դավիթը։

44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական։ Սեփական աչքերով է տեսել Շուշիի անկումը, իսկ Շուշիից նահանջի ճանապարհին հասկացել Կոմիտասին, որը խելագարվեց՝  տեսնելով իր ժողովրդի ողբերգությունը։ Պատերազմին ու ողբերգությանը փորձում է հաղթել ապրելով, աշխատելով ու շարունակաբար կրթվելով։ DIGITAIN ընկերությունում  աշխատանքին զուգահեռ, որպես «4090» հիմնադրամի  դրամաշնորհային ծրագրի  շահառու այժմ սովորում է «Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարում բաժնում։

Back to top button