ԿարևորՀասարակություն

Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը` ԲԴԽ անդամներ

Այսօր ԱԺ-ն ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներ։

Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ու Արդարադատության նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցը դարձան ԲԴԽ անդամներ։

Ինձ համար մեծ պատիվ է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվելը. իր ելույթում նշել է Կարեն Անդրեասյանը: Նա ընդգծել է, որ արդար դատարանը միշտ եղել է իր երազանքը, եւ սա հնարավորություն է այդ երազանքին իսկապես մոտենալու։

Կարեն Անդեասյանի խոսքով՝ մարդիկ հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարանները չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ շարունակ:

«Հոգնել են նաեւ իմ խոսքերից, որովհետեւ ես այս մասին խոսում եմ գրեթե 20 տարի: Չեմ ասում, որ քիչ բան է արվել, որպեսզի մենք ունենանք մեր երազանքի դատարանները, բայց, ցավոք, նաեւ ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել է, որ այդ արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն: Ես փորձել եմ նպաստել դատական համակարգի, դատարանների լավը լինելուն՝ որպես դասախոս, որպես փաստաբան, որպես Մարդու իրավունքների պաշտպան, որպես գործարար, որպես ՀԿ ներկայացուցիչ, որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ եւ վերջում՝ որպես նախարար»,-ընդգծել է Անդրեասյանը:

Նա տեղեկացրել է, որ բոլոր այդ փորձերն ունեցել են մասնակի հաջողություն, մեծամասամբ նաեւ ձախողումներ:

Նա խոստացել է, որ կլինի ԲԴԽ այն անդամներից մեկը, որը կգործի արդար, իսկ դա, ըստ նրա, բավական է ավելի շատ բան անելու համակարգի համար, քան բոլոր թվարկված պաշտոններում ու հանգամանքներում:

Ընտրվելու դեպքում անկախ եւ հանրային վստահությունը վայելող դատական իշխանությունը կայացնելու հարցում անմնացորդ ջանքեր կգործադրեմ, այս մասին էլ հայտնել է Երանուհի Թումանյանցը։

Back to top button