ԿարևորՀասարակություն

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն տեսանյութը, որտեղ երևում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը, երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննել համապատասխան մարմիններին․ այս տեսանյութի դեպքը, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է նա։

Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա «սա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»։ «Նման հանցագործությունը պետք է դատապարտվի»,- հավելել է նա։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը կիրակի տեսանյութը հավաստի է անվանել՝ նշելով, որ այն ադրբեջանական զինուժի ձեռագիրն է, սակայն դեպքի վայրն ու ժամը դեռ պարզված չէ։

Back to top button