Ծովահայեր

Ջուրը, հայի արմատներն ու աստղագիտությունը. «Ծովահայեր»

Ինչպես են միմյանց հետ կապվում ջուրը, հայի ծագումն ու աստղագիտությունը։ Համադրումներն առաջին հայացքից միգուցե տարօրինակ թվան, սակայն հայոց ինքնության, լեզվի, հնագույն հավատի աստղատուն-աստվածությունների ու շատ այլ առեղծվածների բանալին հազարամյակների խորքում գտել է հայագիտական հետազոտոթյուններով զբաղվող, բազմաթիվ ակնարկների, հոդվածների և գրքերի հեղինակ, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ Արթուր Արմինը։   

Նա, աստղագիտական, մաթեմատիկական, երկրաչափական ճշգրտումներով, ինչպես և գաղափարագրերով ու պատկերագրերով մեզ հասած հնագույն քաղաքակրթություններն համադրելով, ապացուցում է, որ հայոց հնագույն պանթեոնը, ինքնությունը, ինքնանուններն ու աստղագիտությունն անքակտելի են։

2020 թվականին հրատակարած «Հալդի դարպասներ. հնագույն դիցարանի աստղային և թվային կառույցը» գրքում Արթուր Արմինն աստղագիտական ճշգրտումով ներկայացնում է, որ Մհերի դռան արձանագրությունները կարող են լինել նաև տոնացույց, համադրելի միջագետքյան, հունական, հռոմեական և այլ տոնական օրացույցների հետ։ Սեպագիր արձանագրություններում ներկայացված զոհաբերվող կենդանիների տեսակի ու քանակի, մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների միջոցով հստակ բաժանումներով առանձնացված են արևադարձային տարվա պարբերաշրջանները, Լուսնի փուլերը, տարվա ամիսների հետ կապված պարբերաշրջանները և բազում այլ տոնածիսական օրեր և երևույթներ։

«Մոտ մեկ դար հետո կմտնենք ջրհոսի համաստեղություն, ինչն ի սկզբանե կապվում է ջրի հետ։ Մեր ինքնանունը ՀԱՅ, գալիս է հենց «Հայա» աստվածությունից, այդ «հ»-ն նախածանց է։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ են օտարները մեզ անվանում «Արմեններ, Armenians»։ Ըստ ակադեմիկոս Ջահուկյանի՝ «արմ» ստուգաբանվում է ցեղ-զարմ, որտեղ «զ»-ն գրաբարյան նախածանցն է։  Փաստորեն, ցեղ անվանումով օտարներն են մեզ դիմում»,- ասում է գիտնականը։   

Back to top button