Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

«Պատերազմից հետ չեն գալիս, կիսով չափ մնացել ենք այնտեղ»․ Գուժ Ցոլակյան․ «Կյանքին ասել այո՛»

Գուժ Ցոլակյանը ծնվել է 1987 թվականի հունվարի մեկին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում։ 2004 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որպես սպա ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր՝ Սոսեն։ Գումարտակի հրամանատար Ցոլակյանը 44-օրյայի մարտական գործողություններին մասնակցել է Հադրութի շրջանի «Թութակներ» կոչվող տեղամասում։ Հոկտեմբերի 15-ին նույն վայրում ծանր վիրավորվել է, հրետանու հարվածից տուժել են հատկապես ոտքերը, ողնաշարը։

Չորս օր մնացել է հակառակորդի թիկունքում՝ միայնակ, շրջափակման մեջ, 4-րդ օրը հաջողվել է դուրս գալ շրջափակումից։ Երկար ժամանակ անվասայլակով էր տեղաշարժվում, այժմ քայլում է, բայց մինչ օրս շարունակում է վերականգնողական բուժումը Զինվորի տանը։ Դասախոսում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Խոստովանում է, որ պատերազմից հետո հաճախ իրարամերժ զգացողություններ է ունենում։ «Խոսք կա՝ պատերազմից հետ չեն գալիս։ Կարծես կիսով չափ մնացել ենք այնտեղ, մնացել ենք այնտեղ մնացած տղերքի հետ։ Բայց հասկանում ենք, որ այդ տղերքի գործը պիտի շարունակենք, մենք նրանց առաջ պարտք ունենք»։

Պատերազմի դժոխքը հաղթահարելու և առաջ նայելու հարցում Գուժին շատ է օգնում հատկապես դուստրը՝ Սոսեն։

Back to top button