ԿարևորՀասարակություն

Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում․ ԿԳՄՍ

Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարությունը ներկայացրել է պահանջվող փաստաթղթերի ցանկը՝ նշելով, որ բացի նշվածներից, որևէ այլ փաստաթուղթ պահանջելու իրավունք չունեն։

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։

Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

3) լուսանկար՝ 3×4 չափսի:

Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:

Back to top button