Ժամանակի վկան

2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքները․ Միքայել Մալխասյան․ «Ժամանակի վկան»

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ֊-ի, «Թաթուլ Կրպեյան Խաղաղություն» հիմնադրամի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 21-22-ին տեղի ունեցավ Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովի առաջին նստաշրջանը։

Գիտաժողովի մեկնարկը տրվեց Հայաստանի ազգային հերոս, Հայրենիքի շքանշանակիր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը՝ ապրիլի 21-ին Երևանում` Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ հերոսի հուշարձանին այցելությամբ։

Գիտաժողովի բուն նիստը տեղի ունեցավ ապրիլի 22-ին՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դահլիճում։

Հաղորդումը ներկայացնում է Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովի մասնակից, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանի՝ գիտաժողովում արծարծած թեման՝ «2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքները (մակրոանալիզի նախնական գնահատմամբ)» վերնագրով զեկուցման հիմնական թեզերը:

Հեղինակը ոչ միայն ներկայացնում է ժողովրդագրական ողբալի վիճակը Հայաստանում և Արցախում, այլև մատնանշում է իրավիճակը շտկելու նպատակով պետական ժողովրդագրական քաղաքականության անհրաժեշտ ձեռնարկումները։

Back to top button