ԿարևորՀասարակություն

Նոբելյան մրցանակակիր Արդեն Փաթափությանը ներկա է եղել ՀԱՀ շրջանավարտների ավարտական միջոցառմանը

Հունիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով Երևանում անցկացվելիք «Գիտության և գործարարության օրեր» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը ներկա է գտնվել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի 2022 թ.-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը և հանդես եկել ելույթով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Հավատացեք ինքներդ ձեզ և ձեր ձայնին. Դուք եք ներկայացնում այն սերունդը, որն առաջնորդելու է դեպի այնպիսի խնդիրների լուծում, ինչպիսիք են անարդար քաղաքականությունը, բազմազանության, ներկայացվածության ու հասանելիության բացակայությունը, որոնց հետ վաղուց է առնչվում հասարակությունը»,-նշել է նա։

Ի թիվս ՀԱՀ մագիստրատուրայի շրջանավարտների` ավարտական դիպլոմ է ստացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Օհանես Տաղդուերինյանը:

Միջոցառմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:

Back to top button