ԿարևորԿյանքին ասել այո՛

Մարդը, որը «մահացել» է, գիտի՝ ինչ է կյանքը․ Գրիգոր Ավոյան. «Կյանքին ասել այո՛»

Գրիգոր Ավոյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքում, երեք քույրերի մինուճար եղբայրն է, այն էլ՝ տան փոքրը։ Մինչ զորակոչվելը Գրիգորն ընդունվել է Երևանի պետական բժշկակական համալսարանի  ատամնաբուժական ֆակուլտետ։ Բայց դժվար է ասել՝ գործ ունենք ապագա ատամնաբույժի հետ։  Բանակից հետո գայթակղվել է նոր մասնագիտությամբ՝ ռեժիսուրա, կարելի է ասել՝ հաղթել են գեները․ ծնողները արվեստի ոլորտից են, թատրոնի մարդիկ։ Գրիգորն այժմ սովորում է «Պանարմենիան» մեդիադպրոցում։ Զորակոչվել է 2020 թվականի  հուլիսի 13-ին, ծառայել է Մարտակերտում։ Պատերազմի 42-րդ օրը վիրավորվել է, հրանոթի հարվածից վնասվել է ուսը։ Վիրահատությունից հետո չի դժգոհում։ Առհասարակ, գոհ է Տիրոջից, որ վերադարձել է, կարծում է, որ  պատերազմի դժոխքից ազատվելը միայն հրաշքով կարող էր տեղի ունենալ։ Պատերազմը սովորեցրել է գնատահել կյանքը․ ասում է՝ մարդը, որը «մահացել» է, գիտի ինչ է կյանքը։

Back to top button